National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.07.2022
Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի' խորհրդարանականներ,

Ահաբեկչության եւ դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չենք կարող միայն մի տարածաշրջանում բարձրաձայնել ահաբեկչության զոհերի մասին եւ լռել այլ վայերի մասին:

Ուստի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավելի քան տասը երկրների գործընկերներիս` բանաձեւում մեր կողմից ներկայացված փոփոխություններին կողմ քվեարկելու համար, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը հենց այն պատճառով, որ այնտեղ ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության եւ ռազմական հանցագործությունների եւ անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջեւ:

Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է: Ավելին, ես համարում եմ, որ քվեարկությունը, որով որոշվեց լռել եւ ընդունել, որ հակամարտությունը լուծված է, թողնում է բաց եւ ցավոտ հարցեր, որոնցից կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցն է:

Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո'չ մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո'չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները:

Երբ մենք թույլ ենք տալիս մեզ չհասցեագրել այս խնդիրները, մենք կանաչ լույս ենք վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք կարող են հետեւել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին, որոնք ես կմեջբերեմ. «Ես ասացի, որ եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես»:

Ես դեռեւս հույս ունեմ, որ որեւէ մեկը չի ցանկանում հայտնվել այնպիսի քաղաքականության պաշտպանի դիրքում, որը հանգեցնում է վերը նշվածին, քանի դեռ շատ ուշ չէ:

Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, եւ այս առումով, ո'չ քաղաքականությունը, ո'չ որեւէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը»,- իր ելույթը եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am